Իվանա Թրամփը հրաժարվել է դառնալ Չեխիայում ԱՄՆ դեսպանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ ազգությամբ չեխ Իվանա Թրամփը, այլևս չի պլանավորում զբաղցնել Չեխիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, գրում է ՏԱՍՍ-ը։Այս մասին նա տեղյակ է պահել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին։
«Ես ուղղակի զայրացած էի»,- Միլոշ Զեմանի խոսքերն է մեջբերել Lidove noviny թերթը։ Նա Իվանա Թրամփին ասել է, որ վերջինս «վախկոտի նման փախչում է պատասխանատվությունից», որը պետք է զգար իրեն կյանք տվող երկրի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Իվանա Զելնիչկովայի հետ ամուսնացել էր 1977 թվականին։ Նրանք ունեն 3 երեխա։ Բաժանվել են 1992 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին