Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեի մոտ ընկերուհի և խորհրդական Չխվե Սուն Սիլը, ով հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Բի-Բի-Սի-ն գրում է, որ նա դատարանի առաջ կանգնելու է նաև այլ մեղադրանքով:
Այս սկանդալի պատճառով երկրի խորհրդարանը իմպիչմենտ էր հայտնել նախագահ Պակ Կին Հեին, ում դեմ նույնպես կոռուպցիայի գործով մեղադրանքներ են առաջադրված:
Դատախազները պահաջնել են Չխվե Սուն Սիլի համար յոթ տարվա ազատազրկում. նա Պակ Կին Հեի հետ ունեցած կապն օգտագործել է այն բանի համար, որ իր աղջկան ընդունի համալսարան: Նաև, ըստ քննության, նա համալսարանի ղեկավարության վրա ճնշում է գործադրել, որպեսզի աղջկան գնահատեն այնպիսի աշխատանքների համար, որոնք նա երբեք չի կատարել, գնահատեն քննությունները, որոնք նա չի հանձնել:
Չխվե Սուն Սիլին նաև մեղադրում են նրանում, որ Պակ Կին Հեի իմացությամբ կաշառք է վերցրել մեծ ընկերություններից: Այդ մեղադրանքով դատարանը դեռևս որոշում չի կայացրել:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի նախկին նախագահին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
- Հարավային Կորեայի նախկին նախագահին կալանավորել են
- Հարավային Կորեայի նախկին նախագահը գնացել է դատարան
- Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտից հետո բանակը բերվել է մարտական վիճակի
- Հարավային Կորեայի նախագահին խորհրդարանն իմպիչմենտ հայտնեց
- Կորեայում բավարար թվով ձայներ են հավաքել երկրի ղեկավարին իմպիչմենթ հայտարարելու համար
- Հարավային Կորեայի նախագահը պատրաստ է վաղաժամ հեռանալ պաշտոնից
- Սեուլում հակակառավարական ակցիային ակնկալվում են 1,5 միլիոն մասնակից
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով