Միասնական քննությունների առաջին փուլից հեռացվել է 6 դիմորդ
Այսօր «Ռուսաց լեզվի» քննությունով ավարտվեց միասնական քննության առաջին փուլը։
«Քննությունն անցել է շատ խաղաղ, գրանցված դիմորդների քանակը եղել է 547։ Մարզերում բացակաների մասին դեռևս տեղեկություններ չունենք, իսկ Երևանում 114 դիմորդից բացակայել է 17-ը»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ մայիսի 20-ին անցկացված «Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցել է 1167 դիմորդ։ Առարկայի միջին միավորը կազմել է 12.18, անբավարար ստացել է 16.5 տոկոսը, առավելագույն միավոր ստացել է 35 դիմորդ:
«Քիմիա» առարկայից քննությանը մասնակցել է 958 դիմորդ, միջին միավորը եղել է 13.1, անբավարար ստացել է 15.5 տոկոսը, 20 միավոր ստացել է 44 դիմորդ։
Իսպիրյանի խոսքով՝ քննական գործընթացը խաղաղ է անցել, որևէ արտառոց դեպք, ընթացակարգային, բովանդակային խնդիրներ չեն եղել։
Ինչ վերաբերում է ստացված դիմում-բողոքներին՝ Իսպիրյանն ասաց, որ ստացել են հիմնականում երկու տեսակի դիմումներ։
«Մի տեսակը վերաբերում է վերահաշվարկին, այսինքն՝ տեխնիկական խնդիրների դեպքերում, երբ որ երեխաները ձևաթղթով ստուգել են և չի համապատասխանել գնահատականին: Այս պարագայում հնարավոր է սխալ հաշված լինի կամ կարող է նաև իր գրած թվերը համակարգիչը ճիշտ չի կարդացել։ Այս պարագայում անմիջապես հանվում են բնօրինակները, նայվում և եթե երեխան ճիշտ է, ապա նրա օգտնին անմիջապես միավորները փոխվում են։ Դիմումներ էլ կան, որ ավելի շատ որակվում են որպես խնդրանքներ։ Երեխաները նշում են, որ վատ են զգացել, բայց ամաչել են դիմել բժշկի: Արդյունքը ցածր է եղել, խնդրում են նորից քննություն հանձնել: Որպես կանոն նման դիմումները քննարկում է բողոքարկման հանձնաժողովը, բայց քանի որ չկա որևէ հավաստող փաստաթուղթ, նման դիմումները մերժվում են: Եթե երեխան վատ է զգացել, գոնե մեկ անգամ պետք է այցելած լիներ կենտրոնի բժշկին և կազմվեր արձանագրություն»,- մանրամասնեց ԳԹԿ տնօրենը։
Արա Իսպիրյանը հավելեց նաև, որ եղել է քննակենտրոններից դիմորդների 6 հեռացման դեպք, որոնցից 5-ը հեռախոսների, 1-ը լսողական սարքերի առկայության պատճառով է եղել։
Նշենք, որ բոլոր բողոքարկումները վերջնական արդյունքները քննակենտրոններում կկախվեն հունիսի 28-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Մաթեմատիկա»-ից 20 միավոր է ստացել 40 դիմորդ
- Անգլերենի միասնականից անբավարար է ստացել քննություն հանձնողների 8 տոկոսը
- 25 քննական կենտրոնում անցկացվել է «Մաթեմատիկայի» միասնական քննություն
- Ֆիզիկայի միասնականից 20 միավոր է ստացել 28 դիմորդ
- 4357 դիմորդ վաղը քննություն կհանձնի օտար լեզուներից
- «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնականից անբավարար է ստացել դիմորդների 9 տոկոսը
- «Ֆիզիկա» առարկայի միասնականից վաղը քննություն կհանձնի 1609 դիմորդ
- «Ավելի շատ մտածեք, թե ինչպես եք հետո լավ սովորելու»
- «Կենսաբանություն» առարկայի միասնականից կտրվել է 150 դիմորդ
- Նախօրեի միասնական քննության վերաբերյալ որևէ ահազանգ չի եղել. ԳԹԿ
- Վաղը դիմորդները միասնական քննություն կհանձնեն
- Արցախում ևս դիմորդների թիվը պակասել է
- Միասնական քննություններ հանձնողների թիվը պակասել է նախորդ տարվա համեմատ. Արա Իսպիրյան
- Միասնական համակարգով հայտագրված դիմորդների թիվը նվազել է. Վաչագան Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները