Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին
Կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18։30-20։30, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին, ժամը 11։00-13։30, նույն եկեղեցում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։
«Կորցրել ենք ընկերոջը, տաղանդավոր ռեժիսորին, մարդու, որը կարողացավ կինոյի գույներով հարստացնել մեր կյանքը և կինոյի լեզվով Հայաստանը ներկայացնել աշխարհին»,-մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ Ռուբեն Գևորգյանցի թաղման կառավարական հանձնաժողովի նիստում ասել է նախարար Արմեն Ամիրյանը՝ փոխանցելով իր խորը ցավակցանքը։
Ռուբեն Գևորգյանցը մահացել է այսօր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան