ՍԱՊԾ պետ. Փողոցի վրա մորթը պետք է բացառվի
«Արդեն գործող 15 սպանդանոցները բավարար չեն հանրապետության ողջ տարածքում սպանդանոցային ծագման մսի պահանջարկը ծածկելու համար»,-այս մասին հայտարարել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը եզդի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում վաճառքի նպատակով տեղական մսի ձեռք բերումը պետք է կատարվի միայն ապանդանոցներից:
Ծառայության փոխանցմամբ, ՍԱՊԾ պետը շեշտել է, որ փողոցի վրա, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը պետք է բացառվի և վստահեցրել, որ Ծառայությունն, իր իրավասությունների շրջանակներում, պատրաստ է տրամադրել նոր սպանդանոցների կառուցմանը նպաստող հնարավոր մասնագիտական աջակցություն:
«Դուք մեծ ներդրում ունեք անասնապահության, անասաբուծության գործում: Սպանդանոցների ստեղծումը, բիզնեսի տեսանկյունից, ձեզ համար զարգացման նոր հնարավորություն կարող է լինել՝ միաժամանակ բարձրացնելով իրացվող մսի անվտանգության մակարդակը»,-ասել է Ծառայության պետը:
Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մանրամասնել է սպանդանոցներին և մսի իրացման կետերին ներկայացվող պահանջները՝ շեշտելով, որ առնվազն պետք է ունենալ վաճառակետերին կից սպանդային կետեր:
Եզդի տնտեսվարողների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել սպանդանոցային պայմաններում մորթն իրականացնելու հնարավորություններ ստեղծելու ժամկետների վերաբերյալ: Ծառայությունը իրավիճակին հետևելու նպատակով պարբերաբար շրջայցեր է կատարելու ճանապարհամերձ այն տարածքներ, որտեղ գործունեություն են իրականացնում եզդի ֆերմերները:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետն անհրաժեշտ է համարում սպանդանոցային կարողություններ ձևավորելը
- Անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով
- Մայիսի 1-ից պետական գնումներով միս պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցներից
- Սպանդանոցային մորթի անցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
- Մայիսից պարտադիր է դառնալու մորթը սպանդանոցում
- ՍԱՊԾ. Մի քանի սպանդանոցներ պատրաստ են ապահովել իրացման ցանցներին մսով
- Սպանդանոցները կթանկացնե՞ն մսի գինը.«Առավոտ»
- Գումի մսի շուկայի՝ սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կետերը կփակվեն
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
- Հանրապետության մի քանի սպանդանոցների մոտ իրացման խնդիրներ կան
- Արարատի մարզում շահագործման է հանձնվել հանարպետության ամենախոշոր սպանդանոցը (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան