Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիրներն ու ժյուրիի անդամները հարգանքի տուրքն են մատուցել կոմպոզիտորի հուշարձանի մոտ
Այսօր Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները ու ժյուրիի անդամներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Առնո Բաբաջանյանին՝ կոմպոզիտորի հուշարձանի մոտ: Ծաղկեդրման արարողությանը ներկա է եղել նաև կոմպոզիտորի որդին՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի նախագահ՝ Արա Բաբաջանյանը:
Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնը մեկնարկել է հունիսի 17-ին, կավարտվի այսօր: Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնն արդեն դարձել է ավանդական` մեծանուն կոմպոզիտորի անվան շուրջը համախմբելով իր դաշնամուրային երաժշտության երկրպագուների մի մեծ բանակ: