Լոռու մարզում Դինքի անունը կրող անտառում եղևնի է տնկել Ռաքել Դինքը
«Էյ -Թի Փի» ընկերությունը, որն անտառվերականգնման ծրագրեր է իրականացնում Հայաստանի տարածքում, բնապահպանական ծրագրեր է իրականացնում նաև Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում: Այստեղ է գտնվում Միրաք ընտանիքի անտառավերականգնման տնկարանը, որի կողմից տարեկան արտադրվող 100 հազարավոր տնկիներն օգտագործվում են անտառատնկման նպատակով:
Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կազմակերպության նախաձեռնությամբ համայնքի մերձակայքում պոլսահայ լրագրող, «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անունը կրող անտառ է տնկվել: Այստեղ մտավորականի տարիքին համապատասխան՝ 53 եղևնի կա, և նրանց թիվը յուրաքանչյուր տարի ավելանալու է ևս մեկով:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանի ուղեկցությամբ Մարգահովիտ այցելել և Դինքի անունը կրող անտառում իր ձեռքով հերթական եղևնին է տնկել մտավորականի կինը՝ Ռաքել Դինքը:
«Անտառի մասին տեղեկացել էի, բայց առաջին անգամ էի այստեղ և շատ ազդվեցի: Ուրախ եմ,որ Հայաստանում նման աշխատանքներ են կատարվում»,-ասել է նա:
Ռաքել Դինքը խոստացել է հնարավորության սահմաններում առավել հաճախ լինել այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին