Չինաստանում սողանքից հետո 141 մարդ անհայտ կորել է
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում սողանքից հետո 141 մարդ անհայտ կորել է: Ռիա նովոստին գրում է, որ սողանքից հետո քանդվել է ավելի քան 46 տուն:
Մի քանի ժամ փրկարարա-որոնողական աշխատանքներից հետո կարողացել են բեկորների տակից հանել միայն երկու մարդու: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանձնարարել է ակտիվացնել որոնողական աշխատանքները, որպեսզի նվազեցնեն հնարավոր զոհերի թիվը:
Փրկարարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 540 փրկարար, նաև հրշեջներ, բժիշկներ, անր տեխնիկա: