Ավտովթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներից ութը տեղափոխվում են Երևան
Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներից 8-ը տեղափոխվում են Երևան, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտնում է, որ մյուսների վիճակը բավարար է։ Հոսպիտալացվել էր 12 պայմանագրային զինծառայող:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 08:31-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։
Հարակից հրապարակումներ`
- Ավտովթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներից մեկը տեղափոխվում է Երևան. Ա. Հովհաննիսյան
- ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66»-ը սահել է ձորակը, կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին