Ավտովթարից տուժած 8 զինծառայողները գտնվում են Մուրացանի հոսպիտալում
Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 8 զինծառայողները գտնվում են Մուրացանի հոսպիտալում։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, մատուցվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- տեղեկացնում է նա:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 08:31-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ մամուլի խոսնակ
- Ավտովթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներից ութը տեղափոխվում են Երևան
- Ավտովթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներից մեկը տեղափոխվում է Երևան. Ա. Հովհաննիսյան
- ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66»-ը սահել է ձորակը, կան տուժածներ