«Ռոսիա 1»-ը ֆիլմ է ցուցադրելու ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանի մասին
Հունիսի 25-ին «Ռոսիա1» հեռուստաալիքով կայանալու է ««Անիտա» ծածկանունով» ֆիլմի պրեմիերան: rg.ru-ի հաղորդմամբ, սցենարի հեղինակ Լյուդմիլա Ռոմանենկոն և ռեժիսոր Անդրեյ Կուրենկովն անսովոր կառուցվածք են մշակել ֆիլմի համար. հայազգի հետախույզ, օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա», նշանավոր հետախույզ Գևորգ Վարդանյանի կնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ բոլոր զրույցները վարում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Գոհար Վարդանյանը զրույցի ընթացքում թերթում է ալբոմները՝ հիշելով հետախույզի իր կյանքը: Եվ եթե Թեհրանում աշխատանքի շրջանում «Թեթև հեծելազոր» խմբի այն ժամանակ դեռ երիտասարդ անդամների մասին, ովքեր կանխել էին Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը, բավականին հայտնի է, ապա Վարդանյանների ընդհատակյա կյանքի մասին տեղեկատվությունը մինչև հիմա էլ փակ է: Այս ֆիլմը օգնում է մի փոքր գաղտնազերծել:
Գոհար և Գևորգ Վարդանյաններն աշխատել են Եվրոպայի երկրներում, մեկը հստակ հայտնի է՝ Իտալիա, որտեղից հետախույզները շատ երկրներ են գնացել: Գոհար Վարդանյանը մինչ այժմ չի նշում հստակ թիվ՝ սահմանափակվելով «շատ»:
Աղբյուրը ներկայացրել է մի քանի դրվագներ ֆիլմից: Դրվագներից մեկում Սերգեյ Նարիշկինը Գոհար Վարդանյանին հանձնում է №1 փակ հանդիսության հրավիրատոմս, որը կայանալու է առաջիկայում: 91-ամյա «Անիտան» այն ընդունում է: Իհարկե, նա ներկա կլինի անլեգալ հետախուզության ստեղծման 95-ամյակին նվիրված միջոցառմանը:
Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում։ 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16 տարեկան հասակում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ: 1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը: 1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին նրանք վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։ Գևորգ Վարդանյանը մահացել է 2012 թվականին Մոսկվայում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է