Հայաստանում պլանշետների արտադրությունը 92.1%-ով նվազել է. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-ապրիլին արտադրվել է 55 պլանշետ, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 92.1%-ով: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 696 պլանշետ:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-ապրիլին համակարգիչների արտադրության ծավալներն էլ կրճատվել են 47.%-ով. եթե 2016թ-ի հունվար-ապրիլին արտադրվել է 253 հատ համակարգիչ, ապա 2017թ-ի հունվար-ապրիլին՝ 133:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա այս տարվա հունվար-ապրիլին մեր երկրում արտադրվել է 230 բջջային հեռախոս: Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում:
Նշենք նաև, որ «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies») ընկերությունը: