
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին վիրավորելու մեղադրանքով կալանավորվել է
Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության ցուցումով բերման է ենթարկվել ոմն Դ. Յըլմազը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության, նա կասկածվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու մեջ:
Նրան տեղափոխել են դատարան, որն էլ կալանավորման որոշում է կայացրել:
Աղբյուրը չի մանրամասնում, թե մասնավորապես ինչ վիրավորանքի մասին է խոսքը: Փոխարենը հիշեցնում է, որ ավելի վաղ նշյալ անձը Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատապարտվել էր 3 ամսվա ազատազրկման: