Ռուբեն Գևորգյանցի բարեկամները կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին
Կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հարազատները բաց նամակ են տարածել, որում ասվում է. «Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար: Որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետևյալ հաշվեհամարին ՝
Փոխանցումներ ՀՀ Դրամով`
«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված
վնասների հատուցման» Հիմնադրամ
Ստացողի հաշվի համարը` 103008661003
Ստացողի բանկի անվանումը`
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ
«Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով»
Կինոռեժիսորը մահացել էր հունիսի 23-ին, 72 տարեկան հասակում։ Նրա հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18։30-20։30, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին, ժամը 11։00-13։30, նույն եկեղեցում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին
- Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը