Ավտովթարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներից մեկը տեղափոխվում է Երևան. Ա. Հովհաննիսյան
Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվում է Երևան: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացնում է նաև, որ մյուսները հետազոտվում են, նախնական վիճակները գնահատվում է բավարար:
Րոպեներ անց մեկ այլ գրառմամբ ՊՆ խոսնակը տեղեկացնում է, որ իրավիճակը փոխվել է։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 08:31-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին