Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է, գաջինը՝ աճել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ Հայաստանում նվազել են որոշ շինանյութերի արտադրության ծավալները:
Մասնավորապես, 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 19.7 տոկոսով նվազել են ցեմենտի արտադրության ծավալները: Եթե այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 62.7 տոննա ցեմենտ, ապա 2016թ-ի նույն ժամանակահատվածում՝ 78.1 տոննա:
Ըստ ԱՎԾ-ի՝ չորս ամիսներին 33 տոկոսով նվազել են հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների, 42.8%-ով՝ գիպսային շաղախի, 33 տոկոսով՝ ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների արտադրության ծավալները:
Դրան զուգահետ հունվար-ապիլին 13.3%-ով աճել է գաջի, 54.6%-ով՝ ապակյա տարաների, 2.8 անգամ՝ տուֆի, 72.5%-ով՝ ոչ հանքային շինանյութերի, 25.6%-ով՝ կրի արտադրության ծավալները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան