Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը կտևի հունիսի 26-ից 30-ը։ Նստաշրջանի բացմանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ նստաշրջանում Հայաստանի կողմից փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հերմինե Նաղդալյանը։ ԵԽԽՎ ներկայիս բոլոր փոխնախագահները՝ ԵԽԽՎ պաշտոնական էջում։
Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը փոփոխվել է, որն այսօր ևս հաստատվեց վեհաժողովում։
Հարակից հրապարակումներ`
- Պեդրո Ագրամունտը չվերադարձավ ԵԽԽՎ դահլիճ
- Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
- ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում առաջնահերթութուն է ԵԽԽՎ նախագահի պաշտոնանկության գործընթացը. Ա. Հովհաննիսյան
- Թուրքիայի պատվիրակ Մարգար Եսայանը ԵԽԽՎ դիտորդներին ահաբեկիչ է անվանում
- ԵԽԽՎ պատգամավոր․Մենք ոչ թե հայկական, այլ ժողովրդավարության համար պայքարող ցանց ենք
- ԵԽԽՎ նախկին նախագահ․ Պետք է անհապաղ ստեղծել կոռուպցիայի հետաքննության մեխանիզմներ
- ԵԽԽՎ փոխնախագահը հորդորել է վերադառնալ Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերականգնման առաջարկին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան