Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված նոր բան ակնկալելը բավականին բարդ է. Իսկանդարյան
«Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված՝ և շփման գծում, և բանակցային գործընթացում, նոր բան ակնկալելը բավականին բարդ է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում, Ադրբեջանը նման ստրատեգիա է որդեգրել բավականին վաղուց՝ կրակել, ժամանակ առ ժամանակ ավելի մեծ ծավալի էսկալյացիայի գնալ:
«Համանախագահները, միջազգային հանրությունն այն կանգնեցնելու հնարավորություն չունեն: Ընդհանրապես, քաղաքական գործիքները բավարար չեն, իսկ ֆինանսապես ազդելը դժվար է, քանի որ Ադրբեջանն ունի էներգակիրներ»,- ասաց քաղաքագետը:
Ա. Իսկանդարյանի խոսքով, ադրբեջանական քայլերին հայկական կողմը բավականին կտրուկ է արձագանքում:
«Ադրբեջանն ավելի շատ զոհեր է ունենում: Քանի որ խոսքի ազատության, գրաքննության, մամուլի հետ կապված իրավիճակն այլ է, դա էլ լուրջ չի ազդում Ադրբեջանի վրա, դրա համար տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնչեցրել են հասցեական հայտարարություններ, բայց կարճ ժամանակ անց նրանց հայտարարությունների տոնայնությունը փոխվեց, ինչո՞ւ, քաղաքագետն ասաց. «Մինսկի խմբի գործունեության բնույթն արդեն ենթադրում է, որ պետք է համագործակցի և Հայաստանի, և Ադրբեջանի հետ, հնարավորություն ունենա աշխատել և Հայաստանում, և Ադրբեջանում:
Երբ նրանից պահանջում են և Հայաստանում, և Ադրբեջանում՝ ճիշտը պետք է ասեն, ճիշտը չպետք է ասեն: Եթե կանգնեն կողմերից մեկի վրա, հենց այդ պահից կկորցնեն իրենց աշխատանքի իմաստը: Նրանց խնդիրն է աշխատել անվտանգության ձևաչափի վրա, պահպանել իրավիճակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան