Մառա Բաղդասարյանը հարկադիր աշխատանքի ժամանակ զբոսանքի է գնացել
Մոսկվայում փողոցային հայտնի արշավորդ Մառա Բաղդասարյանը հարկադիր աշխատանքի ժամանակ զբոսնել է: Դրա հետևանքով նրան կալանավորում է սպառնում: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Նա խախտել է աշխատանքային դիսցիպլինան, պարբերաբար շուտ է դուրս եկել աշխատանքից: Դատարանը կորոշի նրա պատիժը՝ կամ 15 օր ազատազրկում կամ վարչական տուգանք 150-300 հազար ռուբլու չափով»,-աղբյուրին հայտնել են դատարանից:
Մառա Բաղդասարյանի փաստաբանն ավելի վաղ հայտնել է, որ նա փորացավ է ունեցել, ինչի հետևանքով էլ աշխատանքից դուրս է եկել ու դեղատուն գնացել: Դեղը գնելուց հետո վերադարձել է, սակայն աշխատավայրը փակ է եղել:
Երթևեկության կանոնների խախտման համար Մ. Բաղդասարյանը հազարավոր ռուբլիներ տուգանվել է, անցած տարի բժշկական փաստաթղթերով ցմահ զրկվեց վարորդական վկայական ունենալու իրավունքից:
Հարակից հրապարակումներ`
- Մառա Բաղդասարյանը հայտարարել է, որ լրագրողներն իրենից կերտել են «տականքի» կերպար
- Փաստաբանը բացատրել է՝ ինչպես Մառա Բաղդասարյանը կարող է վարորդական իրավունք ստանալ
- Մառա Բաղդասարյանը դատապարտվել է մեկ տարվա ուղղիչ աշխատանքների
- Դատարանը Մառա Բաղդասարյանին տուգանել է ևս 27 հազար ռուբլիով
- Ազատ արձակվելուց հետո Մառա Բաղդասարյանը դատարան չի ներկայացել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա