Զինվորական հոսպիտալի պետ է նշանակվել փոխգնդապետ Դանիել Մկրտչյանը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԿԿԶՀ նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։
Իր խոսքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտի զարգացման հետ կապված առաջիկա ծրագրերը և կարևորել բազմաթիվ հաջողություններին զուգահեռ, արձանագրվող թերացումներից հետևություններ անելու անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի հեռացման հիմքում հայտնաբերված չարաշահումներն ու խախտումներն են. «Հրապարակ»
- Ասատուրյանն ազատվել է հոսպիտալի պետի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան