Ռազմական ավիացիան տոնում է 25-ամյակը
Այսօր ՀՀ զինված ուժերի ավիացիայի կազմավորման 25- ամյակի կապակցությամբ «Էրեբունի» օդանավակայանի տարածքում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցում էին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, փոխնախարարներ, գեներալներ, բարձրագույն և միջին սպայական անձնակազմը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկան և իրենց շնորհավորանքներն ուղղեցին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԳՇ ավիացիայի վարչության պետ Գեներալ լեյտենանտ Ստեփան Գալստյանը, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի կուրսանտ Գագիկ Բեժանյանը:
Այնուհետև զինվորականների հանդիսավոր երթից հետո տեղի ունեցավ ավիացիայի ցուցադրական թռիչքներ, որոնց մեկնարկը տվեց Մի8 ռազմական մարդատար ուղղաթիռը՝ օդում ծածանելով ՀՀ պետական դրոշը: Հետո Մի24 ուղղաթիռների քառյակը մեկնարկեց ցուցադրական իր համարները:
Ինքնաթիռների տպավորիչ թռիչքային վարպետության ցուցադրեցին Յակ-50 և Յակ-52 ինքնաթիռների եռյակը:
Լ39 ինքնաթիռների քառյակը ցուցադրեց տպավորիչ համարներ, որոնք ուղեկցվում էին հանդիսատեսի հիացական արձագանքներով:
Ինքնաթիռների շոուն եզրափակեց Սու-25 ինքնաթիռների քառյակը, որոնք իրենց թռիչքային ամբողջ հմայքով զարդարել էին ցուցադրական տարածքը:
Օդային ցուցադրությունը եզրափակեցին պարաշյուտիստները, ովքեր օդում ցուցադրեցին մի քանի հնարքներ՝ ծածանելով ՀՀ պետական և Ավիացիայի դրոշները:
Հարակից հրապարակումներ`
- Մովսես Հակոբյան. Հայկական զինված ուժերը կարող են կանխել պատերազմը
- Պաշտպանության նախարար. Ռազմական ավիացիայի նվաճումների փոխանցիկ դրոշը երիտասարդների ձեռքում է
- Վիգեն Սարգսյան. Այս տոնն առիթ է՝ արժևորելու ունեցած ձեռքբերումները
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան