Շուլցը կոչ է արել Էրդողանին ազատ արձակել բանտարկված լրագրողներին
Գերմանիայի «Սոցիալ դեմոկրատական կուսակցության» (SPD) կողմից առաջադրված կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Թուրքիայի նախագահին կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նա այդ մասին խոսել է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ:
Շուլցը շեշտել է, որ եթե նախկինում Թուրքիան ընթանում էր ժողովրդավարության ճանապարհով, ապա այժմ այդ հարցում հետքայլ է անում: Հիշեցրել է, որ բազմաթիվ ընդդիմադիր լրագրողներ Թուրքիայում գտնվում են անազատության մեջ:
«Եթե հնարավոր է, իսկույն հիմա ազատ արձակեք բանտարկված լրագրողներին: Ի դեպ, այն ազատությունը, որը Էրդողանը իր երկրում հրաժարվում է տալ քաղաքացիներին, այստեղ է պահանջում»,- նկատել է տվել Շուլցը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան լրագրողների համար դարձել է իրական դժոխք
- Թուրքիայում լրագրողներին կալանավորելը իրենց մասնագիտություն հետ կապ չունի. Չավուշօղլու
- Գրոհայիններին զենք մատակարարելու վերաբերյալ հոդվածի համար Թուրքիայում լրագրողը դատապարտվել է ազատազրկման
- Վաշինգտոնն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների ձերբակալություններից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան