Սալվադոր Դալին էքսգումացիայի կենթարկվի
Մադրիդյան դատարանի որոշման համաձայն՝ Սալվադոր Դալիի մնացորդները էքսգումացիայի կենթարկվեն, որպեսզի հայրության թեսթ անցկացվի: Այդ հարցով դատարան է դիմել Ժիրոնայի բնակչուհի, պայծառատես Պիլար Աբելս Մարտինեսը: Կինը պնդում է, որ Դալին իր հայրն է: Այս մասին փոխանցում է RIA-ն ։
«Բիոլոգիական թեսթեր են անհրաժեշտ, որպեսզի ստուգվի, արդյոք Սալվադոր Դալիի հանդիսանում է Մարիա Պիլար Աբել Մարտինեսի հայրը, իսկ Սալվադոր Դալիի բիոլոգիական մնացորդներ, անձնական իրեր, որոնց հիման վրա կարելի է տոկսիոլոգիական փորձաքննություն անցկացնել, չի պահպանվել»,-ասված է դատական որոշման մեջ: