Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրգործ է հարուցվել
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 2017 թվականի հունիսի 21-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում, գործով ամբաստյալ Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, դատավարության մասնակիցների, դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, հնչեցրել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր:
Աղբյուրի փոխանցմամբ, հաշվի առնելով, որ Վ. Ավետիսյանի արարքում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Հարակից հրապարակումներ`
- Գործողությունները չեն բխում Քրեադատավարական օրենսգրքի պահանջներից. «Սասնա ծռերի» գործով դատական նիստից
- «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- «Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
- ՊՊԾ գնդի շենքի զավթման գործով 14 մեղադրյալների մասով անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. ՀՔԾ
- Ավարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 18 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը