Վրաստանում Էլթոն Ջոնի համերգի տոսմերը վաճառվել են 54 րոպեում
Բրիտանացի հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնի՝ Վրաստանում կայանալիք համերգի տոմսերը վաճառվել են 54 րոպեում: Գրուզիա-օնլայնի հաղորդմամբ, այս մասին հայտարել է tkt.ge ընկերության գլխավոր մենեջերը: Նա նշել է, որ կայքում տեխնիկական որևէ խնդիր չի եղել, բողոքները հիմնականում կապված են նրա հետ, որ տոմսերը չեն բավարարել: Black Sea Arena-ում տեղավորվում է 10 հազար հանդիսական: Նախօրեին արդեն 30 հազար հոգի գրանցվել է, ովքեր ցանկանում են տոմս ձեռք բերել:
Մենեջերը նշել է, որ տոմսերի մի մասը նախատեսված էր երգչի երկրպագուների համար: Նման տոմսերը կարելի էր ձեռք բերել Էլթոն Ջոնի կայքի միջոցով հունիսի 20-23-ը: Հունիսի 29-ին ևս տոմսեր վաճառվելու են:
Black Sea Arena-ում Էլթոն Ջոնի համերգը կայանալու է սեպտեմբերի 16-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին