Ջրավազաններում լողացողները կենթարկվեն վարչական պատասխանատվության
Վարչական շրջաններում գտնվող արհեստական ջրավազաններում լողալը բացառելու նպատակով ջրավազանների հարակից տարածքներում տեղադրվել են արգելող նշաններ:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բնակչության շրջանում էլ տարվում են բացատրական աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ ահազանգերը՝ հանձնարարվել է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և արհեստական ջրավազանների հարակից տարածքները կահավորել նաև կենդանիների զբոսանքը և ջրավազաններում լողալն արգելող համապատասխան ցուցանակներով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ խստորեն կվերահսկեն կենդանիների տերերի կողմից վերոնշյալ պահանջների կատարումը՝ նրանց իրազեկելով, որ իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Հարակից հրապարակումներ`
- Արարատի ցեմենտի գործարանի ջրավազանում դի է հայտնաբերվել
- Դեկորատիվ ջրավազաններում լողանալը հիվանդությունների պատճառ կարող է դառնալ. զգուշացնում է մասնագետը
- Սևանում այս տարի 6 մարդ է խեղդվել, 4-ն էլ` Վահրամաբերդի ջրավազանում
- Կնոջ դիակ՝ ջրավազանում
- 25-ամյա երիտասարդն ընկել է ջրավազանը. Նրա վիճակը ծանր է
- Երևանյան ջրավազանները փրկում են մամռակալումից
- 1 ՄԼՆ 400 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ` ՀԱՆՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՋՐԱՎԱԶԱՆԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ