Վթարի ենթարկված 8 զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում. Արտաշես Խաչատրյան
Հունիսի 24-ին Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին վթարի ենթարկված 8 զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում։ Նրացից 2-ը գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում, 6-ը՝ տարբեր բաժանմուքներում։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
Նրա խոսքով, բոլոր տուժածների մոտ շուտափույթ ապաքինման միտում կա։ Նրանցից ոչ մեկը, այդ թվում՝ Վերակենդանացման բաժանմունքում գտնվողները, վիրահատության չեն ենթարկվել։ Այս պահին նման միջամտության կարիք չի զգացվում։
«Ընթացքում դինամիկան կնայենք։ Եթե կարիք կլինի, կվիրահատենք, այս պահին կարիք չկա»,- ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրենը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ժամը 08:31-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին