Մովսես Հակոբյան. Հայկական զինված ուժերը կարող են կանխել պատերազմը
«Հայկական օդուժը ձևավորվել է ՀՀ զինված ուժերին զուգահեռ: Եվ մեր օդաչուների այն արդյունքները, ինչը մենք տեսանք և արձանագրեցինք այսօր, փաստում է, որ մենք ունենք լավ պատրաստված անձնակազմ և պատրաստ աջակցելու համազորային ստորաբաժանումներին»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Նա ներկա էր ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի կազմավորման 25 ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը
ԳՇ պետը նաև ընդգծեց, որ սահմանում այժմ լարվածություն չկա, առաջապահ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրավիճակը առաջնագծում:
Արձագանքելով օտարերկրյա լրատվամիջոցներում Արցախում հնարավոր պատերազմ վերսկսվելու վերաբերյալ հրապարակումներին, գեներալը նշեց, որ չի կարդացել դրանք ուստի չի մեկնաբանի:
«Զինված ուժերն ունի իր վերլուծությունը, որը փաստում է, որ Հայկական զինված ուժերը կարող են կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում կազմակերպել պաշտպանություն»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարար. Ռազմական ավիացիայի նվաճումների փոխանցիկ դրոշը երիտասարդների ձեռքում է
- Վիգեն Սարգսյան. Այս տոնն առիթ է՝ արժևորելու ունեցած ձեռքբերումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան