Բաբլոյան. Ակնկալում եմ ղազախական կողմի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հարցի շուրջ
«Ակնկալում եմ ղազախական կողմի հավասարակշռված և զուսպ մոտեցումն ԼՂ հարցի շուրջ՝ համահունչ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը»,-այս մասին ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ Սեուլում Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաջիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ հանդիպմանը:
Արա Բաբլոյանը շնորհավորել է Ղազախստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ոչ մշտական անդամի կարգավիճակում անդամակցելու առթիվ և հույս հայտնել, որ երկու երկրները կշարունակեն կառուցողական համագործակցությունն ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային տարբեր կառույցներում:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ նախագահը Նուրլան Նիգմատուլինին հրավիրել է Հայաստան:
Ղազախստանի Մաջիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը նկատել է, որ անհրաժեշտություն կա առավել ակտիվացնելու նաև համագործակցությունը մշակութային, տնտեսական ու կրթական բնագավառներում. դրա համար առկա են բոլոր նախադրյալները:
Ղազախստանի Մաջիլիսի խոսնակը նշել է, որ իրենց երկրում վերջերս տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման ոլորտում երկու երկրներն ունեն ակնհայտ ընդհանրություններ:
Նա նշել է, որ Ղազախստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո օրենքները նոր սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել. այդ հարցում հայ-ղազախական համագործակցության շնորհիվ հնարավոր է փորձի փոխանակում կատարել՝ օգտվելով Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական փոփոխություններից: Ղազախստանի Մաջիլիսի ղեկավարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ղազախստան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին