Թուրքական զինված ուժերը կտեղակայվեն սիրիական Իդլիբ քաղաքում
Թուրքիան իր զորքերը կտեղակայի Սիրիայի Իդլիբ քաղաքում: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական զինված ուժերն Իդլիբ կմտնեն երեք տարբեր կետերից և վերահսկողություն կսահմանեն 85կմ երկարությամբ ու 35կմ լայնությամբ տարածաշրջանում:
Նշյալ տարածաշրջանը արևելքում կհասնի մինչև Դար-Էլ Իզզե և Սաման ամրոց, արևմուտքում՝ Օբին գյուղ և Հրբեթ Էլ Ջուզի տարածաշրջան, հյուսիսում՝ թուրքական Հաթայի սահման, իսկ հարավում՝ մինչև Սահլ Էլ-Գապ: Թուրքական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբի անվտանգության ապահովմանը կմասնակցի նաև «Սիրիայի ազատ բանակը» (ՍԱԲ-ÖSO): Այդ նպատակով ՍԱԲ-ի 1500-2000 զինվորի «պատրաստ» հրահանգն է տրվել:
Աղբյուրի համաձայն՝ Թուրքական զինված ուժերի հետ Իդլիբում կտեղականվեն նաև ռուսական ուժեր, որոնք, սակայն, միայն խորհրդանշական բնույթ կունենան: Այս նախագիծը վերջնական քննարկման կդրվի հուլիսի սկզբին՝ Աստանայում: Իսկ հաստատվելու դեպքում նախագծի իրագործումը կսկսվի հուլիս ընթացքում:
Սիրիական ընդդիմության ձևավորած ժամանակավոր կառավարության փոխվարչապետ Վեջիհ Ջուման կարևոր է համարել Իդլիբում թուրքական զորքերի ներկայությունը: Նրա կարծիքով՝ դա անվտանգության երաշխիք կստեղծի Իդլիբի ավելի քան 2 միլիոնանոց բնակչության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան