ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը կարևորել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ ընթացքը
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Դավիթ Հարությունյանը ներկայացրել է նախարարության գերակա ծրագրերը և դեսպանի հետ քննարկել Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ու ՀՀ աշխատանքային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներում համագործակցության հնարավորությունները:
Դեսպանը կարևորել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ ընթացքն ու այդ համատեքստում փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում