Երեք տարվա ընթացքում 830 մլն դոլարի չափով միջոցների ներհոսք Հայաստան չի եղել. Վարդան Արամյան
2014 թվականից սկսած Ռուսաստանի տնտեսությունում բացասական զարգացումներ են նկատվում, ինչը, բնականաբար, չէր կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին այսօր խորհրդարանում պետական բյուջեի 2016 թվականի տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Մասնավորապես, շուրջ 38%-ով կրճատվել են Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները:
«Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների շուրջ 80 տոկոսը ՌԴ-ից է: Մեր երկրում երեք տարվա ընթացքում 830 մլն դոլարի չափով միջոցների ներհոսք չի եղել», - ընդգծեց Վարդան Արամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան