ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2016 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը
Կառավարությունը շարունակում է հետևողական ջանքեր գործադրել ծրագրային բյուջետավորման ներդրման համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2016թ․ պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Այդ աշխատանքները շարունակվում են: Սա նշանակում է, որ մենք համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձնենք ոչ թե նրան, թե որքան ֆինանսական միջոցներ ենք ծախսել, այլ թե ինչ արդյունքներ են տվել այդ ծախսերը։ Հենց այս ոգով էլ մենք պետք է շարունակենք քննարկումները»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքերով՝ տնտեսության զարգացմանը միտված գործողությունների մշակման քննարկումները սկսվել և շարունակվում են, որոնք արտացոլվել են ՀՀ կառավարության ծրագրում, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից:
Եզրափակելով խոսքը՝ Կարեն Կարապետյանը հույս հայտնեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները կանցնեն կառուցողական մթնոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում