Պեդրո Ագրամունտը չվերադարձավ ԵԽԽՎ դահլիճ
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը կտևի հունիսի 26-ից 30-ը։ Նստաշրջանի բացմանը, ինչպես և սպասվում էր, դահլիճում ներկա չէր և առավել ևս նախագահի աթոռին չէր ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը։
Նիստը բացեց իսպանացի պատգամավոր Անտոնիո Գուտիերեսը, որին փոխարինեց Ռոջեր Գեյլը։
Նշենք, որ այս նստաշրջանում առաջնային թեմաներից է լինելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնավարման հարցը, ով, ինչպես հայտնի է, գարնանային նստաշրջանում հեռացվեց դահլիճից ու ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Ագրամունտին՝ առանց ԵԽԽՎ-ի հետ համաձայնեցնելու Սիրիա այցելելու ու նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպելու պատճառով։
ԵԽԽՎ-ն ճգնաժամային վիճակում է, քանի որ կանոնակարգով չկա նախագահի հետկանչման մեխանիզմ, այդ իսկ պատճառով էլ ներկայումս կատարվում են համապատասխան փոփոխություններ։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ
- Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
- ԵԽ հակակառուպցիոն մարմինն հրապարակել է ԵԽԽՎ վարքագծի կանոնակարգի քննադատական գնահատական
- ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում առաջնահերթութուն է ԵԽԽՎ նախագահի պաշտոնանկության գործընթացը. Ա. Հովհաննիսյան
- ԵԽԽՎ-ում կոռուպցիոն պնդումները հետաքննելու համար նշանակվել են արտաքին հետաքննության մարմնի հեղինակավոր անդամներ
- ԵԽ-ն քննում է Ադրբեջանից ԵԽԽՎ անդամների կաշառք ստանալու վերաբերյալ տվյալները
- ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը համաձայնել է մասնակցել իր վերաբերյալ քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան