
Մահացել է Ժոզե Մոուրինյոյի հայրը
79 տարեկան հասակում մահացել է անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայրը՝ Ֆելիշ Մոուրինյոն: Նա էլ ֆուտբոլի աշխարհից է՝ նախկին դարպասապահ ու մարզիչ: Մահվան մասին հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը:
Ավագ Մոուրինյոն սկսել է խաղալ «Վիտորիա Սետուբալում», որտեղ երկու անգամ նվաճել են առաջնության գավաթը:
Ժոզե Մոուրինյոն ինսթագրամի իր էջում հրապարակել է մանուկ հասակում հոր հետ արված լուսանկարներից մեկը: Նկարի ներքո երկրպագուները ցավակցություն են հայտնում հայտնի մարզիչին: