Հանրապետականներին որևէ բան չի սպառնում. Քաղաքագետ
«Չեմ կարծում, որ կան մարդիկ, ովքեր կարող են հավատալ, որ մարդ, ով արդեն 20 տարի ամեն ամիս հեղափոխություն է խոստանում, իրականում ինչ-որ բան կանի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է թաշվյա հեղափոխություն, ի՞նչ զարգացումներ եք ակնկալում ամառվանից հետո:
Նրա խոսքով, նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլորն էլ, այդ թվում ՀՀԿ-ականները, խոսում էին փոփոխությունների մասին:
«Հեղափոխությունը դա կտրուկ փոփոխություն է: Մի կողմից հասկանալի է, որ քաղաքական շուկայում մարդիկ այդպես փորձում են աշխատել, մյուս կողմից, երբ այդ մասին ասում են 25 տարի, դադարում է աշխատել»,- հավելեց քաղաքագետը:
Նա նշեց, որ մինչև նոր տարի կամ հենց 2018 թ. ապրիլին, երբ լրանում է ՀՀ նախագահի պաշտոնավարման ժամկետը, վարչապետի փոփոխություն չի լինի:
«Որևէ պատճառ չեմ տեսնում: Հանրապետականներին որևէ բան չի սպառնում: Լուրջ ընդդիմություն, որը կարող է բերել գործողությունների, գոյություն չունի»,- ասաց Ա. Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով, այսօր կառավարությունը լուրջ խնդիրներ ունի լուծելու, մասնավորապես պարտքը բավականին մեծ է, ներդրումների հետ կապված խնդիրներ կան:
«Ընդհանրապես, աշխարհում փողի հետ կապված վիճակը վատ է: Հայաստանի գլխավոր խնդիրը ներդրումներն են: Բարդ է ներդրումներ ներգրավելը, որովհետև մեր շուկան փոքր է», - ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին