Բաբլոյանն առաջարկել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում
«Հայաստանը կարևորում է փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումները»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ այսօր Սեուլում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը։
Բաբլոյանը կարևորել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերությունները, որոնք երկու երկրների ԵԱՏՄ անդամակցության համատեքստում նոր փուլ են թևակոխել: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Արա Բաբլոյանն առաջարկել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում՝ ընդգծելով Եվրասիական տարածաշրջանի պետությունների միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը:
Վյաչեսլավ Վոլոդինն իր խոսքում անդրադարձել է Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև առկա համագործակցության բարձր մակարդակին՝ կարևորելով խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում:
Նա նշել է, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության ծավալների ավելացման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համագործակցել նոր ձևաչափով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան