«Լոնդոնի աչքը» տարհանել են չպայթած արկի պատճառով
Լոնդոնի ոստիկանությունը տարհանել է մարդկանց զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից՝ «Լոնդոնի աչքից» ու Վեստմինստերյան նավամատույցից՝ Թեմզայի ափին համաշխարհային պատերազմներից մեկի ժամանակներից մնացած չպայթած արկի պատճառով:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ իրավապահները շրջափակել են տարածքը 40 րոպեով: Ոստիկանությունում ասել են, որ կվերադառնան տեղատվության ժամանակ, որպեսզի վերցնեն արկը: «Լոնդոնի աչքը» Եվրոպայի ամենախոշոր անիվներից է: Այն տարեկան 4 միլիոն այցելու ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան