Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկու է. Միքայել Մելքումյան
«Պեդրո Ագրամունտի նման քաղաքական գործիչները քաջալերում են Ադրբեջանի կառավարությանն իրականացնել հակաժողովրդավարական քաղաքականություն, որի հետևանքով Ադրբեջանը շարունակում է ձախողել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հետ կապված բոլոր համաձայնությունները»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթում ասել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
Միքայել Մելքումյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա նշել. «Ինչպես կարող է պատահել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նման կառույցում մենք ունենանք այսպիսի երևույթ, ինչպիսին Պեդրո Ագրամունտն է:
Ակնհայտ է, որ Ագրամունտն անընդունակ է ապահովելու մեր կազմակերպության անդամների միջև հավասարակշռությունը իր մասնավոր գործունեության միջոցով, ով սպասարկում է միայն Ադրբեջանի կառավարության շահերը: Այսպիսով Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկու է:
Հարգելի՛ գործընկերներ, ցավոք սրտի, 10 օր առաջ Ադրբեջանի հակամարդկային զինված հարձակման հետևանքով՝ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին ունեցավ 4 զոհ, որոնք 20 տարեկան երիտասարդներ էին:
Ո՞վ պետք է պատասխան տա զոհերի համար… Եվ ինչպե՞ս պետք է պատասխան տա:
Միաժամանակ, զգուշացնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական ուժերը միշտ էլ համարժեք պատասխան են տալու նմանօրինակ ստոր և ագրեսիվ գործողություններին: Ըստ երևույթին, Ալիևը դասեր չի քաղել անցած փորձից:
Իհարկե, մենք կարծում ենք, որ այս երևույթին պետք է տրվեն քաղաքական և իրավական գնահատականներ և հետևեն կոնկրետ միջոցառումներ:
Ցավոք սրտի, ուղղակի, թե անուղղակի, այս գործընթացին մասնակից է Պեդրո Ագրամունտը, և ես չեմ հասկանում՝ նա Ադրբեջանի կառավարության համար խոշոր միսսիոներ է, թե խորհրդարանական վեհաժողովի կառավարիչ: Դա թողնում եմ ձեր դատին:
Իմ եզրակացությունը միակն է. Ագրամունտը պետք է թողնի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը և հեռանա»։
Հարակից հրապարակումներ`
- «Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ». Նաիրա Զոհրաբյան
- Պեդրո Ագրամունտը չվերադարձավ ԵԽԽՎ դահլիճ
- Պեդրո Ագրամունտի հարցում հայկական պատվիրակության դիրքորոշումը նույնն է. «Առավոտ»
- ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում առաջնահերթութուն է ԵԽԽՎ նախագահի պաշտոնանկության գործընթացը. Ա. Հովհաննիսյան
- Նաիրա Կարապետյան․ «Պեդրոյի վկաները» փորձում են փրկել ԵԽԽՎ նախագահ Ագրամունտին
- Ագրամունտի խոսնակը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Սորոսին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին
- Ագրամունտը չի պատրաստվում հեռանալ ու համագործակցության կոչ է անում
- Սամվել Ֆարմանյան. Պեդրո Ագրամունտը ընտրեց մինչև վերջ իրեն խայտառակելու տարբերակը
- ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց Ագրամունտին
- Ագրամունտն անհետացել է հրաժարական չտալու համար
- Պեդրո Ագրամունտին թույլ չտրվեց նախագահել Իսպանիայի թագավորի ելույթի ժամանակ
- Ուրբաթ օրը պարզ կդառնա՝ կհեռանա ՞ Ագրամունտը ԵԽԽՎ նախագահությունից, թե՞ ոչ
- ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը համաձայնել է մասնակցել իր վերաբերյալ քննարկմանը
- Ագրամունտը Յագլանդին «իր տեղն» է ցույց տալիս
- Պեդրո Ագրամունտը վերընտվեց ԵԽԽՎ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան