Վիգեն Սարգսյան. Այս տոնն առիթ է՝ արժևորելու ունեցած ձեռքբերումները
Հայկական ռազմական ավիացիայի կազմավորման տարեդարձը մեր զինվորական տոնացույցում ևս առանձնահատուկ ու պատվավոր տեղ է զբաղեցնում: Սեփական զինուժ և ռազմական ավանդույթներ ունեցող աշխարհի բոլոր ժողովուրդների համար ռազմական ավիացիան հպարտության և ոգևորության աղբյուր է: Նաև սեփական երկրի պաշտպանվածության, բանակի մարտունակության, և հզորության խորհդանիշ: Այսօր ՀՀ ԶՈւ ռազմական ավիացիայի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Սա մի յուրատեսակ տոն է, որը առիթ է հետադարձ հայացք ձգելու, վերագնահատելու պատերազմի դժվարին օրերին ստեղծված հայկական ավիացիայի անցած ճանապարհը, արժևորելու ունեցած ձեռքբերումները և սահմանելու նոր նշաձող առավել նշանակալի ձեռքբերումների հասնելու համար»,- հայտարարեց նախարարն ու հիշեցրեց, որ այս տոնը նաև մեր ամբողջ հասարակության ուշադրությունը հրավիրում է այն մարդկանց վրա, ում ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է կազմավորվել և կայացել հայկական ավիացիան:
«Հայկական ռազմական ավիացիայի մասին խոսելիս անհնար է չհիշել երջանկահիշատակ նվիրյալներ Քաջիկ Մնացականյանին, Բորիս Բաբայանին, Բորիս Խաչատուրովին, այսօր մեր շարքերում գտնվող Գեներալ լեյտենանտ Ստեփան Գալստյանին, ԳՇ ավիացիայի վարչության պետ Գեներալ մայոր Մուրադյանին, թոշակի անցած, բայց իրենց խորհրդով ու աջակցությամբ մեր կողքին մնացող մեր վետերաններին, ինչպես օրինակ Գնդապետ Վյաչեսլավ Հակոբովին և նրանց ծառայակից ընկերներին, ովքեր ջանք չեն խնայում զորատեսակի պատիվը բարձր պահելու համար: Սա ձեր մեծ ու ազնիվ աշխատանքի արդյունքն է: Շնորհակալ ենք ձեզ»,- նշեց նախարար Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան