
Պաշտպանության նախարար. Ռազմական ավիացիայի նվաճումների փոխանցիկ դրոշը երիտասարդների ձեռքում է
«Ռազմական ավիացիայի նվիրյալների ջանքերի շնորհիվ ստեղծվեց ռազմական ավիացիային սնուցող երակը՝ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը: Եվ այսօր ռազմական ավիացիայի նվաճումների փոխանցիկ դրոշը երիտասարդների ձեռքում է»,-այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա այսօր մասնակցում էր Հայաստանի Զինված ուժերի ռազմական ավիացիայի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ Էրեբունի օդանավակայանում կազմակերպված միջոցառմանը:
«Ես հատկապես հպարտ եմ, որ համալսարանը հիրավի կարելի է անվանել հետազոտական համալսարան, որովհետև արդեն այսօր այդ համալսարանում նախագծված և ստեղծված սարքերն են համալրում մեր զինված ուժերի, հատկապես օդուժի կարիքները: Հույսով և վստահությամբ սպասում ենք նրանց նոր և թարմ գաղափարներին, որոնք ծնունդ կտան զորատեսակի նոր ձեռքբերումներին»,- նշեց նախարարը: