Ֆրենկ Շվաբե․ Ադրբեջանը դեմ է եղել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի ստեղծմանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում է ԵԽԽՎ Առաջընթացի զեկույցը, որը ներկայացնում էր հոլանդացի պատգամավոր Թինի Կոքսը։ Զեկույցում ընդգրկված առաջնային հարցերից են ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիոն պնդումներն ուսումնասիրելու համար Արտաքին հետաքննության մարմնի հաստատման ու ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի հարցերը։
ԵԽԽՎ պատգամավոր Ֆրենկ Շվաբեն իր ելույթում ասաց, որ ԵԽ նախարարների կոմիտեն ևս անդրադաձել է ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմին ստեղծելու խնդրին ու ընդունվել է որոշում։
Այս որոշմանը, ինչպես ասաց Շվաբեն, դեմ են արտահայտվել ԵԽ անդամ երկրներից միայն 3-ը՝ Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը։
«Ես իսկապես ցավում եմ, որ այս երկրները դեմ են արտահայտվել արտաքին հետաքննության մարմնի ստեղծմանը։ Գիտեմ, որ կլինի երկար ու բարդ գործընթաց։ Այստեղ, այս շաբաթ, մենք պետք է որոշենք նաև նախագահի հարցը, ով դեռևս այդ պաշտոնում է»,-ասաց Շվաբեն։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատգամավորների շրջանում տարածված կոռուպցիայի պնդումները հիմնականում կապված են Ադրբեջանի հետ։ Ամենահայտնի դեպքերից է ԵԽԽՎ-ում իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն, ում, ըստ Միլանի դատախազության, Ադրբեջանը փոխանցել է մոտ 2,4մլն եվրո։ Այս գումարի դիմաց Վոլոնտեն կարողացել էր ԵԽԽՎ-ում տապալել Շտրասերի զեկույցը՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին