Շտապօգնությունից ուղիղ... «պարահանդես»
Վերջերս, գուցեև եղանակի փոփոխությունով պայմանավորված հիվանդությունների սրացման հետ կապված, մի քանի հոգի դիմել էին խմբագրություն։ Ճնշման բարձրացման պատճառով շտապ օգնության կանչերը հիվանդներին հասցրել էին հիվանդանոց, որի անհրաժեշտությունը հիվանդներին պնդել էին հենց շտապ օգնության աշխատակիցները։ Մեկ օր հետո հիվանդները իրենց կամքով դուրս էին գրվել, քանի որ չեն իմացել, որ հիվանդանոցները, ուր իրենց տարել էին շտապ օգնությամբ, վճարովի են։
Հիվանդների մեծ մասը համոզված է, որ եթե շտապ օգնությունն է առաջարկում ու տանում հիվանդանոց, ուրեմն հիվանդանոցում իրեն սպասվող բուժծառայությունը վճարովի չէ։
Հավանաբար խորհրդային մտածողության մնացուկներ են...
Ինչևէ՝ Panorama.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն հարցով, թե՝ չե՞ք գտնում, որ առողջապահական քաղաքականությունը, որ կոչված է ապահովել քաղաքացիների առողջությունը, տուժում է։ Մի՞թե ճիշտ չէր լինի ունենալ շտապ օգնության անվճար կլինիկա, ուր մի կամ երկու օր անվճար օգնություն կկազմակերպեին շտապ օգնությամբ տեղափոխած հիվանդների համար, ու որտեղից հիվանդները կարող էին տեղափոխվել վճարովի հիվանդանոցներ, եթե ունեն վճարի հնարավորություն։
Ճիշտն ասած հարցը ավելի շատ ուներ հուշող նպատակ՝ մարդ ես, մեկ էլ տեսար համընդհանուր բարեփոխումների «իրարացման» մեջ նման՝ քաղաքացիների օգտին ծառայող բարեհաջող միտք ծնվեր նաև առողջապահության քաղաքականությունն ապահովող կառույցում։
Ասենք, որ ԱՆ պատասխանը նորարարության հույս չտվեց։ Այդ դեպքում՝ գուցե պետք է վերանայել շտապ օգնության ծառայությունների՞ աշխատանքը։ Ու այստեղ թերևս վիճակագրությունն էլ հետաքրքիր կլիներ՝ ՀՀ քաղաքացիների ո՞ր տոկոսը իրեն կարող է թույլ տալ օրեկան 20-40 հազար դրամի առողջություն։
Նամակի պատասխանը ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալինն է։
ՀՀ ԱՆ նշված թիվ 65 հրամանը անվճար անհետաձգելի օգնության մասին՝ 1.2 կետ, էջ 15։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան