Սոցիալական ցանցերը նշում են «Հարրի Փոթերի» 20-ամյակը
Սոցիալական ցանցերն օգնում են երկրպագուներին նշելու «Հարրի Փոթերի» 20-ամյակն իրական կախարդական ոճով: independent.co.uk-ն ներկայացրել է, թե Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական ցանցերը ինչեր են առաջարկում օգտարերին՝ նշելու փոքրիկ հրաշագործի մասին պատմող առաջին գրքի 20-ամյակը:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներում կամ մեկնաբանություններում, եթե օգտատերը գրի «Harry Potter», նաև՝ «Gryffindor», «Slytherin», «Ravenclaw» և «Hufflepuff», բառն ավտոմատ կբացվի գունավորված. «Gryffindor»-ը կդառնա կարմիր, Slytherin»-ը՝ կանաչ, «Ravenclaw»-ը՝ կապույտ, «Hufflepuff»-ը՝ դեղին: Եթե սեղմեն բառի վրա, էկրանին կհայտնվի կախարդական փայտիկ:
Թվիթերը, համագործակցելով Pottermore-ի հետ, կազմակերպել է տոնակատարություն սոցիալական ցանցում, նույնիսկ հատուկ խորհրդանիշ է կիրառել: Որպեսզի այն օգտագործվի, պետք է Թվիթերում #HarryPotter20 հեշթագից օգտվել: «Հարրի Փոթերի» 20-ամյակի առիթով Թվիթերը հետաքրքրիր վիճակագրություն է ներկայացրել «Փոթերյանի» մասին:
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերի մասին պատմող առաջին գիրքը տպագրվել է 1997 թվականին Մեծ Բրիտանիայում: Հարրի Փոթերը բաղկացած է 7 վիպաշարից։ Գրքերից յուրաքանչյուրում նկարագրում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերի մեկ ուսումնական տարին Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ Սկսած առաջին վեպի՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հրապարակումից, գրքերը մեծ ճանաչում են ստացել ողջ աշխարհում: Բոլոր 7 գրքերն էլ դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել բազմաթիվ լեզուներով: Վերջին՝ յոթերորդ մասը, վաճառքի է հանվել 2007 թվականի հուլիսի 21-ին։ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է 450 միլիոն (64 լեզուներով): Վերջին չորս գրքերը հաջորդաբար սահմանել են ռեկորդ՝ ճանաչվելով ամենակարճ ժամանակում ամենաշատ վաճառված գիրք:
Բոլոր գրքերն էկրանավորվել են Warner Bros. Pictures ընկերության կողմից 8 մասանոց ֆիլմաշարի տեսքով, որոնք դասվում են համաշխարհային կինոարտադրության ամենաեկամտաբեր ֆիլմերի շարքին: Harry Potter բրենդն այսօր գնահատվում է ավելի քան 12, 78 մլրդ ամերիկյան դոլար: