Թուրքիան կոշտացնում է ԱՄՆ-ի և Եվրոպայի նկատմամբ հռետորաբանությունը . թուրքագետ
Ռուս-թուրքական հարաբերություների համատեքստում երկու կարևոր խնդիր կա. մեկն այն է, որ այդ երկու երկրները գտնվում են տարբեր աշխարհաքաղաքական բլոկներում, և այս պարագայում Ռուսաստանի կողմից Թուրքիային զենք վաճառելն ունի նաև ինքնապաշտպանության թուլացման ենթատեքստ։ Երկրորդ հանգամանքը զենքի առևտրի ծավալների ավելացող միտումներն են, որի համատեքստում էլ երբեմն ռազմավարական շահերը ստրադասվում են տնտեսական շահերին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այն հայտարարությանը, որ Թուրքիային զենք մատակարարելու հարցում այժմ որևէ խոչընդոտ չկա:
«1952 թվականից ի վեր՝ այս տարածաշրջանում հենց Թուրքիան է եղել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը և հենց Թուրքիան է հակառուսական բացահայտ և քողարկված քայլեր իրականացրել։ Սակայն վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները, ի հակակշիռ թուրք-ամերիկյան հարաբերություններին, դրական միտում են դրսևորում։ Թուրքիան կոշտացնում է իր հռետորաբանությունը ԱՄՆ-ի և Եվոպայի նկատմամբ՝ զուգահեռ ջերմացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հենց այս պարագայում էլ ձեռք են բերվում զենքի վաճառքի շուրջ համաձայնություններ»,- նկատեց մեր զրուցակիցը։
Թուրքագետի խոսքով, դատելով իրադարձությունների նման ընթացքից՝ կարելի է դատել, որ կամ տարածաշրջանում արագ փոփոխություններ են տեղի ունենում, կամ էլ սա ընդամենը հռետորաբանություն է՝ ուղղված պետական շահերն առևտրի շրջանակներում ավելի լավ դրսևորելուն։
«Թուրքիան հայտարարում է, որ Ռուսաստանից զենք է գնելու՝ դրանով իսկ ԱՄՆ-ին դրդելով ինչ-ինչ զիջումների։ Կամ էլ Ռուսաստանը փորձում է ռեվերանսներ անել Թուրքիային՝ Արևմուտքին ստիպելով հաշվի նստել իր կարծիքի հետ»,- նկատեց Ռուբեն Մելքոնյանը։
Թուրքագետը նաև նշեց, որ ինքը մեծ տարբերություն չի տեսնում՝ Թուրքիային, թե Ադրբեջանին է Ռուսաստանը զենք մտակարարում, մեկ տարբերությամբ, որ եթե ռուսական զորքերի կողմից վերահսկվող հայ-թուրքական սահմանին կրակոցներ չեն հնչում, ապա ղարաբաղաադրբեջանականում հչում են ամեն օր։
Անդրադառնալով Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի թեմային՝ մեր զրուցակիցը նկատեց, որ քրդական անկախ պետության ստեղծման խոսակցությունները շրջանառվում են տասնամյակներ շարունակ։
«Բայց այժմ դրանք դարձել են ավելի քան իրատեսական։ Զարգացումները խոսում են այն մասին, որ պահը մոտեցել է՝ դե ֆակտո անկախ քրդական պետական միավորումը կարողանա նաև դե յուրե կարգավիճակ ստանալ։
«Ավելի քան համոզված եմ, որ անկախության հանրաքվեն լինելու է դրական արդյունքներով։ ԱՄՆ-ն կարծես դեմ չէ անկախ քրդական պետության ստեղծմանը, Ռուսաստանն էլ այս հարցի առնչությամբ դրական չեզոքություն է ցուցաբերում»,- ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը՝ համոզմունք հայտնելով, որ անկախ Քուրդիստանի ստեղծումը դոմինոյի էֆեկտ է ունենալու՝ ոգևորիչ հանգամանք հանդիսանալով աշխարհասփյուռ քրդերի համար։
Հարակից հրապարակումներ`
- Ռագոզինը խոչընդոտներ չի տեսնում Թուրքիային զենք մատակարարելու հարցում
- Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան
- Բարզանին հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու
- Էրդողանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն
- Իրաքյան անկախ Քուրդիաստանն, անկասկած, մի օր կստեղծվի, միայն ժամանակ է հարկավոր. թուրքագետ
- Բարզանի. Հասունացել է քրդերի անկախությունը հայտարարելու ժամանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան