Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, Աֆրիկյանների շենքը՝ վերականգնվելու. Նարեկ Սարգսյան
«Դժվարությամբ, բայց առաջ է գնում»,- Ազգային ժողովում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին կապված «Հին Երևան» նախագծի հետ:
Ն. Սարգսյանն ասաց, որ ամբողջ ծավալի մոտ 70 տոկոսն արդեն իրացված է:
«Երկու ներդրող կա: Առաջին ներդրողը սկսել է աշխատանքը Աբովյան փողոցի հարակից հատվածում, հողային աշխատանքներն ավարտված են, նախագիծը հաստատված է, քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերը տրամադրել է: Շինարարությունը օրերս կսկսվի»,- տեղեկացրեց նա:
Ն. Սարգսյանը նաև հայտնեց, որ մոտ ժամանակներում կսկսվի նաև «Հին Երևանի» Տերյան փողոցի հատվածի շինարարությունը:
«Շինարարական աշխատանքներն ավելի տեսանելի թափով կլինեն տարվա երկրորդ կեսին: Ծրագրի տևողությունը 3-3,5 տարի է»,- նշեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:
Նրա խոսքով, Արամ Մանուկյանի շենքն անպայման պահպանվելու է, Աֆրիկյանների շենքը վերականգնվելու է:
««Հին Երևանի» նախագիծը հաստատվել է փուլ առ փուլ, շուտով քաղաքաշինության կոմիտեի, մշակույթի նախարարության, քաղաքապետարանի հետ համատեղ խորհրոդում վերջնականապես կհաստատվի ամբողջական նախագիծը»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել «Հին Երևան» ծրագրի կառուցապատմանը
- Կառավարությունում անդրադարձ է կատարվել «Հին Երևան»-ին
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Փակ շուկայի» մասին մշակույթի նախարարի այսօրվա պատասխանը նախորդից վատն էր
- Աֆրիկյանների շենքը, Արամի տունը, «Զվարթնոց»-ի կլոր շենքը, Տպարանի շենքի պայթեցումը՝ Ն. Սարգսյանի տարեվերջյան ասուլիսում
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Աֆրիկյանների շենքը ֆանտաստիկ շենք է, եթե դա վերականգնեն, ես շնորհակալություն կհայտնեմ. Խաչատուր Սուքիասյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
- Նարեկ Սարգսյանը հույս ունի, «Հին Երևան»-ի ներդրումային ծրագիրը կխթանի շինարարության աճը
- «Իմ խնդիրն է վերականգնել միջավայր». «Հին Երևան» նախագծի հեղինակ
- Աֆրիկյանների տան խնդրով ԹԻՀԿ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է
- «Աֆրիկյանների շենքը փրկելու տարբերակ չկար»
- Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արամ Մանուկյանի տանը. Մտահոգություններ (տեսանյութ)
- Քաղաքապետի տեղակալն Աֆրիկյանների շենքի և «Հին Երևան» նախագծի մասին (Տեսանյութ)
- Աֆրիկյանների շենքի քանդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է
- Քարմեջ արված Հին Երևան
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան