Հայաստանը ներկայացնող բալետի արտիստը հեղինակավոր մրցույթում արժանացել է դիպլոմի
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 10-20-ը Մոսկվայի Մեծ թատրոնում կայացած «Բալետի արտիստների և պարուսույցների միջազգային 13-րդ մրցույթի» երիտասարդների տարիքային խմբում որպես մենապարող արժանացել է դիպլոմի:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկացմամբ, «Բալետի արտիստների և պարուսույցների միջազգային մրցույթը» մերօրյա բալետային ստուգատեսների շարքում մեծ հեղինակություն է վայելում և այս տարի նվիրված էր անվանի պարուսույց, մրցույթի ժյուրիի նախագահ Յուրի Գրիգորովիչի 90-ամյա հոբելյանին և իրականացվում է «Ռուսական բալետի տարվա», ինչպես նաև Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված հանդիսությունների նախաշեմին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին