
Հարկային եկամուտների տեսակարար կշիռն ավելացել է. Ատոմ Ջանջուղազյան
2016 թվականին եկամուտների կառուցվածքում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել և ավելացել է հարկային եկամուտների տեսակարար կշիռը` կազմելով 92%: Այս մասին խորհրդարանում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքերով՝ հարկերի և տուրքերի մասով բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 մլրդ դրամի չափով, ինչը կազմում է ՀՆԱ-ի 21.3 տոկոսը: Մինչդեռ, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, ծրագրվել էր ունենալ ՀՆԱ/հարկեր 20.7%-անոց ցուցանիշ:
Փոխնախարարը հայտնեց, որ հարկային եկամուտների հիմնական մասը կազմել է ԱԱՀ ուղղությամբ դրամական մուտքը` 391 մլրդ դրամ, որը կազմում է հարկային եկամուտների 36.2 տոկոսը: Նշվեց նաև, որ եկամտային հարկը կազմել է 332.7 մլրդ դրամ, շահութահարկը` 127.2 մլրդ դրամ:
«Միայն նշեմ, որ անուղղակի հարկերի տեսակային կշիռը շուրջ 3 տոկոսով նվազել է ընդհանուր հարկային եկամուտների կառուցվածքում, որը կարևոր ցուցանիշ է»,- նշեց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին