ԵԽԽՎ-ն ընդունեց նախագահի իմպիչմենտը նախապատրաստող բանաձևը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» բանաձևը՝ 154 կողմ, 30 դեմ և 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Բանաձևը ներկայացնում էր շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն։
Նշենք, որ այս բանաձևի ընդունմամբ ԵԽԽՎ Կանոնակարգում կատարվում են փոփոխություններ։
Այդ փոփոխությունները հնարավորություն են տալիս վեհաժողովում ներկայացնել կոնկրետ պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ առաջարկ, որը հրապարակվում է 24 ժամվա ընթացքում։
Պաշտոնյայի իմպիչմենտի առաջարկը դրվում է վեհաժողովում քվեարկության՝ հրապարակումից 24 ժամվա ընթացքում։
Պաշտոնյայի իմպիչմենտը կկատարվի էլեկտրոնային քվեարկությամբ ու այն ընդունված կհամարվի, եթե ստանա ձայների երկու-երրորդի հավանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Թեժ քննարկում․ Սամեդ Սեյիդովը ԵԽԽՎ-ում հանդես եկավ Ագրամունտի «պաշտպանական ճառով»
- ԵԽԽՎ-ն այսօր կքննարկի նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը
- Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկու է. Միքայել Մելքումյան
- «Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ». Նաիրա Զոհրաբյան
- Ֆրենկ Շվաբե․ Ադրբեջանը դեմ է եղել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի ստեղծմանը
- Պեդրո Ագրամունտը չվերադարձավ ԵԽԽՎ դահլիճ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան