«The economist». Պատերազմը կարող է վերջ դնել քրիստոնյաների դարավոր պատմությանը
Մինչև վեցամյա պատերազմը Սիրիայում ապրում էր 90 հազար էթնիկ հայ, որից երկու երրորդը՝ Հալեպում: Հիմա Սիրիայում մնացել է 30 հազարից էլ քիչ հայ: Սիրիահայերի խնդրին անդրադարձել է The economist պարբերականը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հայերը Սիրիայում հաստատվեցին 1915 թվականից հետո՝ Օսմանյան Կայսրության կողմից իրականացրած մասայական էթնիկ զտումների հետևանքով:
Ոմանց համար Սիրիայի քաղաքացիական պատերազմը վերջ դրեց երկար ձգվող դարին: 61-ամյա գործարար Հրայր Ագուլյանն իր խնայողությունները ներդրեց կահույքի գործարան կառուցելու համար, բայց այն ավերված տեսավ: Հիմա նա Երևանում է ապրում:
«Այս վիճակն է արդեն ավելի քան 100 տարի: Մերձավոր Արևելքում քրիստոնյաներն ապագա չունեն»,-սիրիահայի խոսքը մեջբերում է պարբերականը:
Սիրիայում ապրող հայերից շատերը սփռվեցին Լիբանանում, Կանադայում, Թուրքիայում, Պարսից ծոցում: Մոտ 30 հազար մարդ գնաց հայրենիք: Առաջինը Հայաստան գնացին ունևորները: Մյուսները փորձեցին սպասել պատերազմի ավարտին, հեռացան միայն ունեցած միջոցները սպառվելուց հետո: Նրանք հայրենիք եկան դատարկաձեռն:
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ Հայաստան եկած փախստականները փոքր բիզնեսներ են հիմնել: Նրանք հմուտ մասնագետներ ու արհեստավորներ են՝ ոսկերիչներ, բժիշկներ, ինժեներներ, արդյունաբերողներ: Տեղացի հայերը հիացած են նորեկների բացած ռեստորաններով: Պարբերականը նշում է, որ 30 ընտանիք տեղափոխվել է Արցախ:
Վազգեն Յակուբյանը, ով շինարարական ընկերություն ուներ Դամասկոսում, նշել է, որ Սիրիայից Հայաստան եկողներ դեռ կան: Կան մարդիկ, որ վերադարձել են Սիրիա: Սիրիահայերի մեջ կան մարդիկ, ովքեր պնդում են՝ Սիրա վերադառնալու պարտականություն ունեն, քանի որ իրենց սփյուռքը հայկական քաղաքակրթության կարևոր ճյուղ է ու պետք է պահպանվի:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիահայերն իրենց հմտություններն ու փորձը Հայաստան բերելով՝ կարողացել են նպաստել տնտեսության զարգացմանը. Քրիստոֆ Բիրվիրթ
- Հայաստանում ապրող սիրիահայերն ընդգրկված են տարբեր ոլորտներում՝ բանվորությունից մինչև արվեստ, գիտություն
- Արամ Առաջինը հետևում է սիրիահայության վերականգնման աշխատանքներին
- Շատ սիրիահայեր վերադառնում են Հալեպ. Շահան Գանտահարյան
- Սփյուռքի նախարարությանը դիմած 3500 սիրիահայից 2500-ը ապահովվել են աշխատանքով. «Փաստ»
- ««Սիրիահայերին աշխատանքով ապահովելը կարևոր խնդիր է, որի լուծմանն է ուղղված մեր ծրագրերի մի մասը»
- «Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ը նվիրված է երկրում սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը
- «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում». բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը շարունակվում է
- Սիրիահայ մշակույթի շունչը՝ Երևանում
- Հայաստանում արտադրված արտադրանքը քաջալերելու միջավայր չկա. սիրիահայ գործարար
- ԵԽ-ն ողջունում է ՀՀ-ում սիրիահայերի ընդունումն ու փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականությունը
- IDeA հիմնադրամի աջակցությամբ Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ
- «Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն». վարչապետ
- Եվս 13 սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան IDeA հիմնադրամի աջակցությամբ